Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ոչ հեռավոր ապագայում թուղթը կվերածվի նորօրյա մագաղաթի

Ոչ հեռավոր ապագայում թուղթը կվերածվի նորօրյա մագաղաթի
01.11.2012 | 12:03

Սեփական փորձով հասկանում եմ, որ այո, դժբախտաբար, թե բարեբախտաբար, իրականանում է դեռևս մի քանի տարի առաջ Բիլ Գեյթսի արած կանխագուշակումը, ըստ որի, մոտ ապագայում թուղթը, որպես այդպիսին, լիովին դուրս կմղվի շրջանառությունից` տեղը զիջելով էլեկտրոնային շրջանառությանը (դե, բնականաբար, խոսքը զուգարանի ու դրան հավասարեցված թղթերին (օրինակ` անձեռոցիկ չի վերաբերում)։ Այդ միտումներն այսօր առկա են, կոնկրետ ես վաղուց արդեն չեմ գնում տպագիր մամուլ (այնինչ պաշտում եմ տպագրական թարմ ներկի հոտը), գրքերն ունկնդրում եմ աուդիոտարբերակով (այնինչ պաշտում եմ հին, խունացած ու խոնավությունից կծկված գրքերի «նամշահոտը»), հաճախ եմ սկսել ծախսել էլ. փողեր քարտային ու ինտերնետային հաշիվներից և այլն...

Ստիպված ենք ընդունել այն փաստը, որ ոչ հեռավոր ապագայում թուղթը, ի վերջո, կվերածվի նորօրյա մագաղաթի ու պապիրուսի:


Կարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3992

Մեկնաբանություններ